Լազերային փորագրում

Հետևելով նոր տեխնոլոգիաների ընձեռած  յուրահատուկ հնարավորություններին՝ առաջարկում  ենք լազերային փորագրում փայտե, ապակյա, օրգանական ապակյա, մետաղե, կաշվե և թղթե մակերեսների վրա:

Լազերային փորագրումը հնարավորություն է տալիս  վերը նշված մակերեսների վրա արտացոլել յուրաքանչյուր պատկեր: Ցանակացած մասշտաբով կարող են փորագրվել տարբերանշաններ, բարեմաղթաքներ, տարաբնույթ տեքստեր եւ պատկերներ:

Ապակյա մակերեսների վրա լազերային փորագրումը   Ձեզ հնարավորություն է տալիս սիրելի մարդուն նվիրել այնպիսի  օրիգինալ նվերներ, ինչպիսիք են կոնյակի անվանական  շշերը,  նրբաոճ բաժակները  ու այլ  հիշարժան իրեր, որոնց վրա փորագրված անուններն  ու բարեմաղթանքները չեն մոռացվի: Մենք կօգնենք նվերը դարձնել անմոռանալի:

Պակաս յուրօրինակ չեն լինի նաեւ փորագրված և գունավորված փայտե զարդամանները, տակառիկները, գրչամաննները և փայտե այլ իրերը: Եթե դարեր առաջ մարդիկ փայտի վրա ձեռքով էին փորագրում, ապա այսօր  փայտե մակերեսների վրա լազերային փորագրումը   թույլ է տալիս դա անել հեշտությամբ և ամենայն ճշգրտությամբ:

Նույնպիսի ճշգրտությամբ օրգանական ապակուց պատրաստված ֆիրմային հուշանվերների, գործընկերներին եւ հաճախորդներին պարգեւած նվերների վրա փորագրվում են   տարբերանշաններ, որոնք դառնում են Ձեր ընկերության յուրօրինակ գովազդն ու վկայում գործարար աշխարհում ունեցած ձեռքբերումների  մասին: Այդ նպատակին են ծառայում նաեւ օրգանական ապակուց պատրաստված և փորագրված տեղեկատու վահանակներն ու գովազդային ցուցանակները: Օրգանական ապակուց պատրաստված ցանկացած իրի վրա փորագրումը այն դարձնում է անկրկնելի:

Մեր օրերում բավական պահաջված ծառայություն է լազերային փորագրումը մետաղե մակերեսների վրա:   Եվ քանի որ մետաղների առաջնային հատականիշներից է երկարակեցությունը, այդ իսկ պատճառով մետաղե մակերեսների վրա փորագրված պատկերներն ու տեքստերը, նույնպես, արժանանում են այդ ճակատագրին: Սա նշանակում է, որ մետաղյա իրերը՝ ցուցանակները, գրիչները,  այցեքարտերը և այլն,  որոնց վրա կատարվում  է փորագրությունը, կպահպանվեն և կօգտագործվեն երկար ժամանակ:

Լազերային փորագրումը  հինալի հնարավորություն է տալիս նաև կաշվե իրերի սիրահարներին: Շնորհիվ փորագրված զարդանախշերի, տարբեր պատկերների և տարաբնույթ գրությունների կաշվե պայուսակները, գոտիները, ճամպրուկները, ժամացույցները, թևնոցներն ու կաշվե այլ իրեր կդառնան  յուրահատուկ և չկրկնվող: Լազերային փորագրում մեծ գեղագիտություն է հաղորդում կաշվին:

Մենք  վերը նշված մակերեսների վրա փորագրումը կատարում ենք  մինչև 1000dpi  խտությամբ՝ հաշված րոպեների ընթացքում:

Լազերային փորագրությոան փայտե տակառիկի վրա
Լազերային փորագրությոան օրգանական ապակու վրա
Կոնյակի անվանական շիշ
Կոնյակի անվանական շիշ
Փորագրված փայտե տակառիկ
Կոնյակի անվանական շիշ
Կոնյակի անվանական շիշ
Լազերային փորագրում բաժակի վրա
Փորագրված պատկեր բաժակի վրա
Լազերային փորագրում բաժակի վրա
Փորագրված պատկեր բաժակի վրա
Փորագրված պատկեր բաժակի վրա
Փայտե ցուցանակ
մետաղափայլ մակերեսի վրա փորագրված շնորհակալագիր
Ոսկեգույն մակերեսով ցուցանակ
Փորագրված պատկեր մետաղափայլ մակերեսի  վրա
Փորագրում բջջային հեռախոսի վրա
Փորագրում բջջային հեռախոսի վրա
Փորագրում ստեղնաշարի վրա
Լազերային փորագրությոան գինու տակդիրի վրա